ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր
14.10.2024 | 19:58

Ի՞նչ անել:

Այս հարցը պատասխան չի ունեցել, չունի ու չի էլ ունենա, մինչև չտրվի համազոր մյուս հարցի՝ «ո՞վ է մեղավոր», պատասխանը:

Բայց ոչ թե մեղավոր նշանակել, որը հաճախ այսբերգի

ամենավերևում գտնվողն է լինում, այլ բացահայտել իրական շղթան:

Այնպիսի իրավիճակի դեպքում, երբ առաջանում է Ի՞ՆՉ ԱՆԵԼ հարցը, մեկը չի կարող մեղավոր լինել, թեկուզ և

այդ մեկը լինի բացարձակ չարը և ամենավերևում գտնվողը:

Առանց օգտակար հիմարների ողջ շղթան բացահայտելու, հնարավոր չէ պատասխանել «ո՞վ է մեղավոր» հարցին:

Գուցե հասել է ժամանակը, որ մեր բազմադարյան պատմության ընթացքում, գեթ մի անգամ, մի կողմ

դնենք կորպորատիվ տարաբնույթ շահերն ու տանք

«ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը:

ՈՒ դուրս գանք «ի՞նչ անել» հավերժական թվացող անեծքի տակից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3367

Մեկնաբանություններ